08/22/2019

Հայերենն ընդգրկվել է Ռուսաստանում ամենից շատ կիրառվող լեզուների տասնյակում

Հայերենն ընդգրկվել է Ռուսաստանում ամենից շատ կիրառվող լեզուների տասնյակում

Հայերենն ընդգրկվել է ռուսների շրջանում ամենից շատ կիրառվող լեզուների ցանկում: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, վարկանշային աղյուսակում, որը կազմվել է 2010-ին իրականացված համառուսական մարդահամարի հիման վրա, տեղ են գտել Ռուսաստանում մեծ տարածում գտած 15 լեզուներ:

Տվյալ ցանկում Հայաստանն ընդգրկվել է առաջին տասնյակում: «Հարևան Հայաստանի լեզվով խոսում է 660 000 մարդ, որոնք բնակվում են Ռուսաստանում: Հետաքրքիր է, որ հայերը թվաքանակով վեցերորդն են դարձել ՌԴ-ում բնակվող ազգություններից», - տեղեկացնում է վարկանշային ցանկը կազմած ընկերությունը, որը զբաղվում է թարգամանություններ իրականացնող ծրագրերի մշակմամբ:

Վերոնշյալ վարկանշային ցանկը գլխավորել է ռուսերենը՝ պետականի կարգավիճակում: Այս լեզվով խոսում է 137 494 893 մարդ: Ռուսերենին հաջորդում են անգլերենը (7 մլն մարդ), թաթարերենը (4 մլն մարդ), գերմաներենը (2 մլն մարդ), չեչեներենը (1.3 մլն մարդ):

Հայոց լեզուն 10-րդ տեղում է, որին նախորդում են բաշկիրերենը, ուկրաիներենը, չուվաշերենը, ավարերենը: Հայերենին հաջորդում են ֆրանսերենը, կաբարդինո-չերկեսերենը, դարգիներենը, ադրբեջաներենը և օսեթերենը:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: