12/15/2019

Իջևանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ (տեսանյութ)

Իջևանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ (տեսանյութ)

Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս  փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացան և բախում առաջացավ, քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ նահանջեց: Կան վիրավորներ:

Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխեցին:

Ցուցարարները Տավուշի մարզպետի հորդորներին չհավատացին և չբացեցին ճանապարհը:

Հիշեցնենք որ, Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել են միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել: Ճանապարհը փակողները պահանջում էին հանդիպում այն անձի հետ, ով հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել: Նրանց հետ փորձում է բանակցել ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Միրզոյանը, սակայն բողոքողներն անդրդվելի են:

hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: