12/15/2019

«Ինչու՞ իրեն ընտրեցինք վարչապետ, որ բողոքի, բողոքի և ոչինչ չանի՞». Հայկ Մարտիրոսյան

«Ինչու՞ իրեն ընտրեցինք վարչապետ, որ բողոքի, բողոքի և ոչինչ չանի՞». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազատության եթերում վարչապետը նստած գրեթե կես ժամ բացատրում ու գանգատվում է` Հրայր Թովմասյանի, Գագիկ Հարությունյանի և Սերժ Սարգսյանի կողմից` ըստ իր խոսքերի, գործված ապօրինություններից: Եթե այդպես է, ապա ինչու՞ է բողոքում: Այդ դեպքում ինչու՞ իրեն ընտրեցինք վարչապետ. որ բողոքի, բողոքի և ոչինչ չանի՞: Բա իր հռչակած Հեղափոխությո՞ւնը:

Նաև` հայտարարեց, որ դեմ է սահմանադրության «հաճախակի» փոփոխություններին: Նաև իր խոսքերից հասկացվում է, որ, ըստ էության, սեփական քաղաքական նկատառումներից ելնելով` չի ուզում այն փոխել: Հետևաբար` Սերժ Սարգսյանի սահմանադրությունն իրեն փաստացիորեն դուր է գալիս:

Վարչապետն ուղղակի առաջնորդվում է անձնական-քաղաքական մանր շահերով և երկրի կարևորագույն շահերից մեկը` սահմանադրության փոփոխությունը մղում է հետին պլան` թողնելով անորոշ ապագային` թերևս իր պաշտոնավարման ավարտին, կամ հաջորդ վարչապետին:

Հեղափոխության դավաճանությունն այսուհետ պաշտոնապես փաստ է»:

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: