12/09/2019

Հայաստանի կառավարությունը կխթանի այլընտրանքային վառելիքի արտադրությունը

Հայաստանի կառավարությունը կխթանի այլընտրանքային վառելիքի արտադրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է վառելափայտին այլընտրանքային վառելիքի արտադրությունը և նշում, որ ունենք վառելափայտի խնդիր:

«Մենք նախորդ տարվանից քննարկում ենք վառելափայտին այլընտրանքային վառելիքի արտադրության հարցը, խոսքը վերաբերում է պելետներին ու բրիկետներին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ Շրջակա միջավայրի նախարարությունն այս հարցում «փրոջեքթ-մենեջերի» դերակատարում կվերցնի, որ արտադրությունը կարողանան Հայաստանում զարգացնել:

«Ես ուզում եմ ասել, որ երբ մենք խոսում ենք բրիկետ-պելետների մասին, հանկարծ խոսքը չգնա, որ մենք, այսպես ասած, երրորդ երկրների հատուկ արտադրության ինչ-որ ճյուղ ենք ուզում զարգացնել», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Իտալիայում բազմաթիվ բնակարաններ ջեռուցվում են պելետների միջոցով:

Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսել են նաև այլընտրանքային էներգետիկայի զարգացման ճյուղի վերաբերյալ, երբ, օրինակ, ջրերի տաքացման այլընտրանքային միջոցներ կան:

«Մենք պայմանավորվել ենք, որ այս ուղղությունը պետք է զարգացնենք, ունե՞ք ասելու ինչ-որ բան», - ասաց վարչապետը՝ դիմելով Սուրեն Պապիկյանին:

Ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ սա Հայաստանում դինամիկ զարգացող ուղղություններից մեկն է: «Արևային էներգիայի օգտագործումը, որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր, խիստ տարածում է գտնում մեր գյուղերում», - ասաց նա:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: