08/22/2019

Անտառհատողներին օրական 8000-15,000 դրամով 200 աշխատատեղ է առաջարկվել՝ հրաժարվել են. Պապիկյան

Անտառհատողներին օրական 8000-15,000 դրամով 200 աշխատատեղ է առաջարկվել՝ հրաժարվել են. Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության այսօրվա նիստին հայտարարեց, որ այս պահի դրությամբ Տավուշի մարզում 200 հոգի կարող է աշխատանքի անցնել օրական 8000-15,000 դրամ վարձատրությամբ:

«Նախօրեին Իջևանում ապօրինի անտառհատումների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկվել է անցնել աշխատանքի:
Այս շրջանում ինտենստիվ կերպով իրականցվում է ճանապարհաշինարարություն, աշխատուժի խնդիր կա: Մասնավորապես «Արարատ ճանշինի» հետ եղել է պայմանավորվածություն 200 հոգու մարզից աշխատանքի ընդունել, առաջարկը հնչել է մարզպետի կողմից, բայց չեն արձագանքել, ասել են՝ մի պահանջ ունեն», -նշեց նա։

 

Վարչապետը նկատեց, որ օրական նշված վարձատրությունը 1խմ վառելափայտի գինն է: 
«Երկար տարիներ այս մարդիկ իրենց կոռուպցիոն կապերը գործադրելով փայտի բիզնեսով են եղել զբաղված: ԱԱԾ-ում քրեական գործ կա այս ցանցի վերաբերյալ, և ես չեմ բացառում, որ այս ակցիաներն ուղորդվում են հենց այստեղից»,- հավելեց Փաշինյանը

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: