12/15/2019

Հայաստանի որոշ հատվածներում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հայաստանի որոշ հատվածներում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հայաստանում առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հուլիսի 18-ի ցերեկը, 19-ին, հյուսիսային շրջանների առանձին հատվածներում, 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևանում հուլիսի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: