08/22/2019

Ռուսաստանը հայտնել է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառելու պատրաստակամության մասին

Ռուսաստանը հայտնել է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառելու պատրաստակամության մասին

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառել։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը։ Նա նշել է, որ կողմերը կարող են բանակցություններ սկսել՝ Թուրքիային ռուսական արտադրության ռազմական ինքնաթիռների մատակարարման պայմանագրի քննարկման համար։
 
Էրմենիհաբերը գրում է, որ պատասխանելով Թուրքիային նոր հակաօդային պաշտպանական համակարգերի կամ ռազմական ինքնաթիռների մատակարարաման հավանականության մասին հարցին՝ Բորիսովը մասնավորապես ասել է․ «Ինչու՞ ոչ, հնարավոր է։ Մենք արդեն դրա հավանակությունը ապացուցող մի օրինակ ունենք»։
 
Նշենք, որ ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգերի մասերի մատակարարումը Թուրքիային շարունակվում է։ Գործընթացը մեկնարկել է հուլիսի 12-ին և մինչ օրս արդեն 14 ռազմական բեռնատար ինքնաթիռ է Ռուսաստանից Թուրքիա ուղարկվել։
 
Առայժմ հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ քանի բեռնատար ինքնաթիռ պետք է ուղարկվի Թուրքիա։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ համակարգերի տեղակայման գործընթացը նախատեսվում է ավարտել 2020թ․ ապրիլին։
 
Հիշեցնենք, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով լարվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները։ ԱՄՆ-ը սպառնում էր,  որ S-400-ների ձեռքբերման դեպքում Թուրքիային կհեռացնի F-35 ռազմական ինքնաթիռների նախագծից։ Թուրքիան, այնուամենայնիվ, անտեսեց այդ սպառնալիքները՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով ԱՄՆ-ից F-35 ինքնաթիռներ ձեռք բերելու հավանականությունը։

artsakhpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: