08/22/2019

Բնակարանների գները թանկացել են. Կադաստրի կոմիտե

Բնակարանների գները թանկացել են. Կադաստրի կոմիտե

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է  իրավունքի պետական գրանցման 46’798 գործարք. ցուցանիշը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 24.3 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ` 17.3 %-ով:  

«Երևանում 2019 թվականի երկրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ քառ. մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 3.2 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 9.8 %-ով :  

Մարզերի քաղաքներում 2019 թվականի երկրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ քառ. մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ` աճել է 1.6 %-ով»,- ասված է հաղորդագրությունում:   


© factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: