08/23/2019

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ժամանել է Իջևան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ժամանել է Իջևան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը  ժամանել է Տավուշի մարզի Իջևան քաղաք: Ինչպես տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը։  Արթուր Վանեցյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ առաջարկելով դրանք ուղղել ավելի ուշ։

Հուլիսի 18-ին Իջևան քաղաքում ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և բախումների հետևանքով երկու կողմից էլ մարմնական վնասվածքներ են ստացել՝ 12 ոստիկան և 2 քաղաքացիական անձ։ Իջևան է մեկնել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: