08/21/2019

Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել. նախնական տվյալով՝ կա մեկ զոհ

Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել. նախնական տվյալով՝ կա մեկ զոհ

Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Սրբուհի Գրիգորյանը: «Կա մեկ զոհ։ Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են։ Նախնական տվյալներով պայթուցիկ է կապած եղել անասնագոմի դռանը...Մնացածը՝ իրավապահներից»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրում է սիսիանցի պատգամավորը:

Նա, ի պատասխան բազմաթիվ հարցերի, գրել է նաև, որ պայթյունը եղել է թիվ 1 դպրոցի դիմաց:

Ճշտում է դեպքի մանրամասները:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: