08/21/2019

Ոստիկանությունը՝ Սիսիանում տեղի ունեցած պայթյունի մասին

Ոստիկանությունը՝ Սիսիանում տեղի ունեցած պայթյունի մասին

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Սիսիանում տեղի ունեցած պայթյունից:

«Հուլիսի 19-ին՝ ժամը 06։45-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ պայթյունի ձայն է լսել և տեսել, որ Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի 28 տան գոմի մոտ հարևանը մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06։30-ի սահմաններում, գոմից դեպի փողոց տանող մետաղյա դուռը բացելու պահին պայթել է դռան բռնակներին մետաղալարով ամրացված նռնակի պայթուցիչը, ինչի հետևանքով 1945 թ. ծնված Վիլսոն Հարությունյանը պայթյունից ստացած վնասվածքներով աստիճաններից գլորվել է դեպի գոմի բակը, որտեղ էլ մահացել է:

Նշանակվել է ԴԲՓ: Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: