12/16/2019

Ապամոնտաժվում է «Զորաց քարեր» արգելոցի տարածքի ապօրինի շինությունը

Ապամոնտաժվում է «Զորաց քարեր» արգելոցի տարածքի ապօրինի շինությունը

 Սյունիքի մարզի «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում ապօրինի գործող շինություն է ապամոնտաժվում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել և լուսանկար է հրապարակել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:

«Այս պահին ապամոնտաժվում է «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքի՝ տարիներ շարունակ ապօրինի գործող շինությունը»,- գրել է Կժդրյանը:

Մեկ այլ գրառմամբ նա հավելել է. ««Այս պահին ապամոնտաժվում է «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքի՝ տարիներ շարունակ ապօրինի գործող և հուշարձանը վնասող բետոնային հիմքով առևտրի տաղավարը։ Ավելի ուշ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հանդես կգա հայտարարությամբ»։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: