12/08/2019

ԿԱՊԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌ ԿԱՊԱՆ-2019» ԱՄԵՆԱՄՅԱ ՓԱՌԱՏՈՆԸ

ԿԱՊԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌ ԿԱՊԱՆ-2019» ԱՄԵՆԱՄՅԱ ՓԱՌԱՏՈՆԸ

Օգոստոսի 10-ին Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում տեղի ունեցավ «Ուսանողական ամառ Կապան-2019» ամենամյա փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:

Օգոստոսի 1-ից սկսած՝ այս փառատոնը համախմբել է կապանցի մոտ 80 ՝տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների, այդ թվում նաև՝ այս տարի բուհ ընդունվածներին: Եվ մինչ այսօրվա միջոցառման հանդիսավոր բացման արարողությունն էլ երիտասարդները ակտիվ և հագեցած օրեր են հասցրել անցկացնել ՝ բարեկարգելով իրենց տուն Կապանը:

«Ուսանողական ամառ Կապան-2019» -ի սկիզբն ազդարարող միասնական պարային համարից հետո ողջույնի խոսք ասացին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Կոզմանովը և փառատոնի կազմկոմիտեի նախագահ Հրանտ Արզումանյանը:

Ուսանողներին օրհնանքի խոսք ասաց Կապանի Վահանավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը:

Դե իսկ փառատոնի բացման պատիվը տրվեց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին, ով, ողջունեց ուսանողներին փառատոնի մեկնարկի առթիվ և շնորհավորեց նաև այն երիտասարդներին, ովքեր սեպտեբերին իրենց առաջին քայլերն են անելու դեպի ուսանողական կյանք:«Գիտակցելով և կարևորելով երիտասարդների դերն ու նշանակությունը համայնքի զարգացման գործում՝ ցանկանում եմ, որ փառատոնից հետո ևս շարունակեք առավել սրտացավությամբ ձեր ուժն ու եռանդը ներդնել ի շահ հայրենի համայնքի, ձգտեք մշտապես կատարելագործվել, խորացնել ու ընդլայնել ձեռք բերած գիտելիքները, և երբևիցե չընկճվեք դժվարությունների և բարդությունների առջև»,-իր խոսքում ասաց համայնքի ղեկավարը:

Փառատոնն այս անգամ կրում էր «Իմ տուն Կապան» խորագիրը և էապես տարբերվում էր նախորդ տարիների միջոցառումներից թե՛ իր ձևաչափով, թե՛ իր բովանդակությամբ: Համերգային ծրագիրն իրենից ներկայացնում էր մի բեմականացված ծրագիր, որտեղ իրենց գեղեցիկ ելույթներով հանդես եկան նաև շնորհալի ուսանողները: Համերգի վերջում արդեն բեմից ներքև տիրում էր ուրախ տրամադրություն, և տարածքը վեր էր ածվել պարահրապարակի:

Հիշեցնենք, որ փառատոնի հովանավորը և նախաձեռնողը Կապանի համայնքապետարանն է, իսկ այն կազմակերպում և համակարգում է համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը։

На изображении может находиться: 3 человека, люди улыбаются, люди стоят, обувь и на улице

На изображении может находиться: 2 человека, люди стоят, обувь и на улице

На изображении может находиться: 9 человек, люди улыбаются, люди стоят, свадьба, костюм и на улице

На изображении может находиться: 3 человека, люди стоят и на улице

На изображении может находиться: 1 человек, стоит, на сцене, дерево и на улице

На изображении может находиться: 1 человек, стоит и на улице

На изображении может находиться: 1 человек, стоит и на улице

На изображении может находиться: дерево, небо и на улице

На изображении может находиться: 2 человека, люди улыбаются, люди стоят, костюм, обувь, борода и на улице

На изображении может находиться: 13 человек, люди улыбаются, люди стоят и на улице

На изображении может находиться: 13 человек, люди улыбаются, люди стоят и на улице

На изображении может находиться: 15 человек, люди стоят, толпа, дерево и на улице

На изображении может находиться: 5 человек, люди улыбаются, люди стоят, ночь и на улице

На изображении может находиться: 2 человека, люди стоят, полоски, обувь, небо и на улице

На изображении может находиться: небо, дерево, полоски, ночь и на улице

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: