10/22/2019

Երևանի և Կապանի որոշ հասցեների գազամատակարարումը վաղը մի քանի ժամով կդադարեցվի

Երևանի և Կապանի որոշ հասցեների գազամատակարարումը վաղը մի քանի ժամով կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն  կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 32 շենքի, ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ Շիրակի փողոցի թիվ 1ա շենքի 1-ին,  2-րդ, 3-րդ մուտքերի, ինչպես նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթբեկի և Լեռնագործների թաղամասերի գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: