08/20/2019

Գորիսի պետական համալսարանը հայտարարում է 2019-2020 ուստարվա ընդունելություն

Գորիսի պետական համալսարանը հայտարարում է 2019-2020 ուստարվա ընդունելություն

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ

         ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

               ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ / ՀԵՌԱԿԱ

              ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐ / ԱՌԿԱ, ՀԵՌԱԿԱ

 

 

Հարգելի' դիմորդ,

Գորիսի պետական համալսարանը հայտարարում է բակալավրիատի և մագիստրատուրայի 2019-2020 ուստարվա ընդունելություն` հեռակա կրթաձևով և շարունակում մագիստրոսի կրթական ծրագրով վճարովի տեղերի ընդունելությունը առկա կրթաձևում: 

Ընդունելության փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 15-ը:

Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`   

(098) 19-67-14, (077)  22-57-27 (պատասխանատու քարտուղար` Անի Գալստյան)

(098) 19-67-12 (հանրային կապերի և լրատվության բաժին)

Բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով 2019-2020 ուստարվա մասնագիտություններին, ընդունելության տեղերին և ուսման վարձավճարներին կարող եք ծանոթանալ կից տեղեկատվական թերթիկներում:

Դիմում-հայտի հետ ներկայացվում են՝

. Մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ,

. Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ և դիպլոմի հավելված),

. 4 լուսանկար (3x4 չափսի),

. Անձը հաստատող փաստաթուղթ,

. Ինքնակենսագրություն,

. Զինվորական գրքույկի բնագիրն ու պատճեն (առկայության դեպքում),

. 1500 ՀՀ դրամի անդորրագիր «Արարատ» բանկից (փաստաթղթերի ընդունման վճար):

 

Դիմում- հայտի հետ ներկայացվում են՝

  1. Միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
  2. 6 լուսանկար (3×4 սմ չափսի),
  3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական),
  4. Զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայության անցնելու մասին,
  5. Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայկացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),
  6. Միջազգային ու հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,
  7. 2019 թ. ավարտական միասնական քննությունների վկայագիր,
  8. Փասաթղթերի ընդունման, ձևակերպման համար 1500 ՀՀ դրամ եւ յուրաքանչյուր քննության համար 1500 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ «Արարատ» բանկի անդորրագիրը (արտոնություններից օգտվող դիմորդները ազատվում են ընդունելության քննությունների վճարից):

 

Հասցեն՝ ք. Գորիս, Ավանգարդ 2, Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 1-ին հարկ:

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: