08/20/2019

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀԱՀ-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԿԲԱՑՎԻ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀԱՀ-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԿԲԱՑՎԻ

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն օգոստոսի 13-ին Գորիսում հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի եւ փոխնախագահ Աշոտ Ղազարյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկայում Գորիսում Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնաճյուղ բացելու հարցը։

Քննարկմանը մասնակցում էր նաեւ «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը։

ՀԱՀ-ի մասնաճյուղ բացելու համար Գորիսի համայնքապետարանը մշակույթի կենտրոնի շենքում տարածք տրամադրելու, իսկ «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադի» տնօրենությունը վերանորոգումը ֆինանսավորելու պատրաստակամություն են հայտնել։

На изображении может находиться: 3 человека, люди сидят и в помещении

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: