12/08/2019

Հայտնի է Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցված թեկնածուների թիվը

Հայտնի է Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցված թեկնածուների թիվը

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին շուրջ 228 համայնքներում առաջադրվել են 415 համայնքի ղեկավարի եւ 2573 ավագանու անդամի թեկնածուներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանն ասել է, որ այսօր ավարտվում է համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուների առաջադրումը:

Ստեփանակերտ քաղաքում առաջադրվել է քաղաքապետի 5 եւ ավագանու անդամի 44 թեկնածու:  Մեզ հետ զրույցում Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանն ասել է, որ ներկայացված թեկնածուներից Արեգ Ավագյանը, Արմեն Հակոբյանը, Դավիթ Սարգսյանը եւ Գրիգորի Սահակյանը ինքնաառաջադրմամբ են մասնակցելու ընտրություններին, իսկ Արայիկ Ավանեսյանի թեկնածությունն առաջադրել է «Ինքնություն եւ միասնություն» կուսակցությունը:

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մեկնարկում է վաղվանից: Այն շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 6-ը:

News.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: