09/23/2019

ԱՄՆ-ում վիրահատել են Վահե Հակոբյանին

ԱՄՆ-ում վիրահատել են Վահե Հակոբյանին

Armday.am-ի ունեցած տեղեկություններով` Սյունիքի նախկին մարզպետներից Վահե Հակոբյանն օրերս ենթարկվել է վիրահատության: Մեզ հայտնի դարձավ, որ նախկին մարզպետը մեկ անգամ վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, որից հետո վիճակը կրկին վատացել է, և հաջորդ վիրահատությունն արդեն իրականացրել են ԱՄՆ-ում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վիրահատությունն անցել է նորմալ, բայց Հակոբյանը դեռ բժիշկների հսկողության ներքո է:

«Սյունյաց երկրի» հետգրությունը

Մեր խմբագրակազմն անկեղծորեն ափսոսանք է հայտնում, որ Սյունիքի մարզպետ (2016-18 թթ.) Վահե Ալբերտի Հակոբյանի առողջական վիճակը խաթարվել է:

Նրան շուտափույթ ապաքինում ենք ցանկանում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: