09/23/2019

Գորիսն ու Կապանը կապող զբոսաշրջային արահետ է բացվել

Գորիսն ու Կապանը կապող զբոսաշրջային արահետ է բացվել

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին օգոստոսի 24-ին Սյունիքի մարզում մասնակցել է Լեգենդների արահետի բացմանը, որը կապում է Գորիս ու Կապան քաղաքները:

Արահետը նախագծվել է «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացումը պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում: Բացման արարողության ժամանակ հյուրերը փորձարկել են արահետի 5կմ-ը՝ հնարավորություն ունենալով տեսնել Կախարդական անտառը:

«Շատ ուրախ եմ մասնակցել Լեգենդների արահետը պաշտոնական բացմանը: Համայնքային զարգացումը ԵՄ առաջնային գերակայություններից է, և իմ անձնական ուշադրությունն ուղղված է այն նախաձեռնությունների խթանմանը, որոնք թույլ են տալիս Հայաստանի քաղաքացիներին և զբոսաշրջիկներին վայելել այս երկրի գեղեցկությունը, միևնույն ժամանակ ակտիվ կենսակերպ վարել: Կարող եմ միայն խրախուսել ձեզ արշավ պլանավորել Լեգենդների արահետում և բացահայտել թեյատները, հյուրատները, Կախարդական անտառն ու այլ ծառայություններ, որոնք համայնքի բնակիչները ստեղծել են ԵՄ աջակցությամբ»,- նշել է ԵՄ դեսպանը:

lragir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: