09/18/2019

Թումո-տուփը գնում է Սյունի՛ք

Թումո-տուփը գնում է Սյունի՛ք

Երեկ Թումո էր այցելել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը` քննարկելու առաջիկայում Կապան քաղաքում Թումո-տուփ տեղադրելու նախաձեռնությունը: Սյունիքի առաջին Թումո-տուփի հանգույցն է լինելու Թումո Ստեփանակերտը:

«Թումո-տուփ» նախագիծը հնարավորություն է տալիս առանց շինարարական մեծ ծախսերի փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը՝ միևնույն ժամանակ ապահովելով նրանց կրթական տարածքով: Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք տեղի պատանիների համար։

Նախագծի մանրամասները տեսե՛ք այստեք` youtu.be/HP3E-i7J_G4

На изображении может находиться: 2 человека, люди сидят и в помещении

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: