10/14/2019

Մարզպետարանների օպտիմալացման ծրագիրն արդեն պատրաստ է

Մարզպետարանների օպտիմալացման ծրագիրն արդեն պատրաստ է

«Տարածքային կառավարման մասին» օրենքի ընդունումից հետո միայն հնարավոր կլինի կրճատել մարզպետարանների աշխատակազմը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըայս մասին Գյումրիում ճեպազրույցի ժամանակ նշեց   ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար  Սուրեն Պապիկյանը: «Օպտիմալացման ծրագիրն արդեն պատրաստ էԴա կլինի օրենքին համապատասխանմարդիկ 2 ամիս առաջ կծանուցվենև արդեն մրցութային կարգով կհամալրվի նոր հաստիքացուցակը՝  համապատասխան տվյալ մարզի պահանջներին»,-նշեց նախարարը:

Սեպտեմբերին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից  ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի տարածքային կառավարման նախագիծ, որից հետո կմեկնարկի մարզպետարանների օպտիմալացման ծրագիր:

Արմենուհի Մխոյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: