11/19/2019

Զանգեզուրի գործարանում լարված իրավիճակ է

Զանգեզուրի գործարանում լարված իրավիճակ է

«Ֆեյսբուքի» օգտատեր Լիլիթ Մարկարյանը գրել է.

«Սիրելի քաջարանցինե՜ր։
ԶՊՄԿ ՓԲ ըկներության աշխատակիցներ, արհմիութենական կազմակերպության անդամներ, անդամավճար վճարողներ։

Ձեր մեջքի ետևին, անտեսելով ժողովրդի և աշխատողների կարծիքը, իր հերթական խարդախ, անօրեն գործարքն է ցանկանում իրագործել արհկոմի ոչ լեգիտիմ, ոչ ոքի կողմից չընտրված, այլևայլ ճանապարհներով նախագահի աթոռը ուզուրպացրած խոշոր բանսարկու, մարդատյաց, ընչաքաղց, օրենքները թեթևությամբ, չնայած ահռելի քաշին, ոտնահարող և աղ ու հաց, ընկերություն ուրացող Դավիթ Գևորգյանը։

Այս ինքնասիրահարված, իրենից քաջարանյան նորաթուխ որոշակի խավի գորշ կարդինալ երևակայող, չկայացած ոստիկանը առանց աշխատողներին տեղյակ պահելու, առանց արհմիութենական ստորին կառույցներում ժողովների և ընտրությունների որոշել է վերընտրվել նախագահի պաշտոնին։


Իրեն հատուկ և վայել ձև է ճարել։ Թաքուն, ափալ-թափալ վերընտրություն է նշանակել վաղը` առավոտյան ժամը 10-00-ին։
Կոմբինատի աշխատավորներից այդ մասին տեղյակ են միայն նրանք, ովքեր լուռումունջ համաձայն են նրա ևս 5 տարվա նախագահությանը։

Ո՞վ է տեսել առավոտյան ժամը 10-ին արհմիութենական ընտրություններ լինեն։ Եվ, հետո,ընտրությունները օրենքով պետք է կայանան սեպտեմբերի 3 ին։ Այս շտապողականությունը բացատրվում է քաջարանցիների կողմից բացարձակապես երբևէ չընդունված թեկնածուի կենսաթոշակային տարիքի լրացման հետ։

Պարոնը վախենում է տաքուկ տեղից զրկվելուց։Թեև տաքուկ տեղ է ապահովել նաև իր կնոջ և տղայի համար։ Գիտի՜,որ աթոռից զրկվելուց հետո իրեն քաջարանցիների,ինչու չէ՝նաև կապանցիների 90% տոկոսը չի բարևելու։ Գոնե 5 տարի էլ իրեն լավ զգա։
Չհաջողված ոստիկան Դ.Գևորգյանը կաշառքի, քծնանքի շնորհիվ դարձավ Մշակույթի պալատի տնօրեն, որտեղ բացարձակապես ոչինչ չարեց քաղաքի մշակութային կյանքի համար։ Ուղղակի լավ էր նստում պալատում, երբեմն էլ քնում էր այնտեղ։ Դե, դա պալատի ճակատին է գրված՝ պետք է ղեկավարեն մշակույթից և արվեստից Ծիր Կաթինի հեռավորության վրա գտնվող մարդիկ։

Մշակույթի «խոշոր» գործիչ այս պարոնը առանց ընտրվելու դարձավ արհկոմի նախագահ։ Ինչպե՞ս։ Ամբողջ Քաջարանը գիտի ինչպես։
Հղփացած պարոնը իր նոր պաշտոնին ոչինչ չի արել աշխատավորների շահերը պաշտպանելու համար։ Նա իրեն մեծ բարեգործ սկսեց ներկայացնել։ Աշխատողին հասնող օգնությունները, ուղեգրերը և փոխանցումները վերագրում է իր առատաձեռնությանը և մեծահոգությանը։ Կյանքում որևէ հանրօգուտ աշխատանք չկատարած այս ձրիակերը ապրում է և ուզում է շարունակել ապրել աշխատողների և ժողովրդի հաշվին։
Եկեք թույլ չտանք ապօրինի, չհայտարարված և առանց մրցակցության ընտրությունները կայանան։ Բոյկոտենք անարժան, հայրենիքի, քաղաքի և աշխատավորների համար ոչինչ չարած մակաբույծի վերընտրությունը։
Ժամը 9-30ին հավաքվեք արհկոմի ընդունարանում։ Թող անարժանը հանգիստ տեղը նստի և հրաժարվի վերընտրվելուց։

Փոխվել են ժամանակները, հաղթել է հեղափոխությունը, որը կամաց-կամաց օրենքի դատաստանի առաջ Է կանգնեցնում բոլոր նրանց, ովքեր կմախքներ են թաքցնում պահարանում։
Իսկ այս պարոնը կմախքներ թաքցնում է»:

araratnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: