10/21/2019

Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին

Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին
«Մեծարգո՛ Բակո Սահակի,
 
Ձեր ծննդյան տոնի առթիվ ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս։ Նախագահի պաշտոնում ծավալած Ձեր գործունեությունն իր ծանրակշիռ դերակատարությունն է ունեցել Արցախում ներքին միասնականության պահպանման և կայուն զարգացման գործում: Եվ այսօր վստահորեն կարող ենք արձանագրել, որ այս առումով Ձեր կառավարման շրջանն Արցախի պատմության մեջ լավագույնն էր, քանի որ այդ ընթացքում հանրապետությունում գրանցված սոցիալ-տնտեսական առաջընթացի բարձր ցուցանիշները լավ հիմք են ապագայում ևս ավելի համարձակ ու հավակնոտ ծրագրերի իրականացման համար:
 
Պարո՛ն նախագահ,
 
Ավելի քան մեկ տասնամյակ հնարավորություն եմ ունեցել Ձեզ հետ աշխատելու՝ զբաղեցնելով երկրի վարչապետի, պետական նախարարի պատասխանատու պաշտոնները: Շնորհակալ եմ, որ վստահել եք, որ աջակցել եք բոլոր նախաձեռնություններում՝ հաճախ նաև Ձեր անձնական ներդրումն ունենալով մեր երկրի համար անչափ կարևոր տնտեսական նախագծերի իրականացման գործում: Համոզված եմ՝ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար տարիներ կծառայեցնեք մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը: Մաղթում եմ Ձեզ ընտանեկան երջանկություն, բարօրություն և քաջառողջություն:
 
Հ.Գ. Ի լրումն ասվածի՝ առանձին հղումով հանրության դատին եմ ներկայացնում մեր համատեղ աշխատանքի արգասավոր արդյունքը՝ միջազգային հեղինակավոր փորձագետների կատարած ուսումնասիրությունը Արցախի կառավարության 2007-2017 թթ.-ի գործունեության և արձանագրած ցուցանիշների վերաբերյալ»:
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: