10/21/2019

Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 31-ի ցերեկը, շրջանների զգալի մասում սեպտեմբերի 1-5-ը սպասվում է անձրև և ամպրոպ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Օգոստոսի 31-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ի ցերեկը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։ 

Երևան քաղաքում օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: