10/21/2019

Բոլորիս երազանքը միացումն է մայր հայրենիքին. Արկադի Ղուկասյան

Բոլորիս երազանքը միացումն է մայր հայրենիքին. Արկադի Ղուկասյան

Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձը մեր բոլորիս տոնն է, և ակնհայտ է, որ մենք հասել ենք մեր անկախությանը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը:

Նա շնորհավորել է համայն հայությանը և նշել է, որ ամեն մեկ տարին մեր կյանքում արդեն իսկ հաղթանակ է և առաջընթաց:
 
«Իմ ամենամեծ երազանքն է, որ հայ ժողովուրդը լինի համախբված: Համախմբվածությունն անհրաժեշտությունն է, որը մեզ հնարավորություն կտա շարունակել մեր հաղթանակները: Մենք մեր շարժումը սկսել ենք միացման գաղափարով, և այսօր էլ բոլորիս երազանքը միացումն է մայր հայրենիքին»,- նշել է Ա. Ղուկասյանը:
 
ԱՀ երկրորդ նախագահն ընդգծել է, որ վերջին 10 տարիներին չնայած աշխատանքային գործունեություն է ծավալել Հայաստանում, սակայն մշտապես եղել է Արցախում:
 
Անդրադառնալով 2020 թվականին Արցախում սպասվող նախագահական ընտրություններին` Ա. Ղուկասյանը նշել է, որ մասնակցելու է որպես ԱՀ քաղաքացի և քվեարկելու է արժանի թեկնածուի օգտին:
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: