10/21/2019

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության նիստի մանրամասները

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության նիստի մանրամասները

«Իմ քայլը» խմբակցությունը Ամուլսարի հարցը չի քննարկել հրավիրված նիստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 3-ին կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Քննարկել ենք գալիք օրենսդրական նախաձեռնությունները, խմբակցության աշխատելաոճը, խմբակցության անդամների առաջարկներն են լսվել աշխատելու հետ կապված, նոր նստաշրջանի հետ կապված լսել ենք մեր պատգամավորների դիտարկումները: Ամուլսարի թեման չենք քննարկել, չենք քննարկել նաև այնպիսի հարցեր, որոնք ես չնշեցի»,- ասաց Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության նիստից հետո կկայանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: