09/17/2019

Facebook-ը կարող է փակել գրառումների հավանումների հաշվիչը

Facebook-ը կարող է փակել գրառումների հավանումների հաշվիչը

Facebook սոցիալական ցանցը դիտարկում է լրահոսում հավանումների հաշվիչը փակելու հնարավորությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով TechCrunch ինտերնետ-պորտալին։

Միեւնույն ժամանակ, նշվում է, որ նման գործառույթ արդեն սկսել են թեստավորել Instagram-ում աշխարհի յոթ երկրներում, այդ թվում Կանադայում եւ Բրազիլիայում։ Լայքերի ընդհանուր թվի փոխարեն օգտատերերին ցույց կտրվեն միայն ընկերների մի քանի անուններ, որոնց դուր է եկել գրառումը։

«Միտքն այն է, որպեսզի օգտատերերին թույլ չտրվի ապակառուցողական ձեւով համեմատել իրենց մյուսների հետ եւ, գուցե, իրենց անհարմարավետ զգան, եթե նրանց գրառումները այդքան շատ հավանումներ չստանան, ինչպես մյուսները։ Դա նաեւ կարող է օգտատերերին չթողնել հեռացնել այն գրառումները, որոնք, նրանց կարծիքով, բավականաչափ քանակությամբ հավանումներ չեն ստացել»,- գրում է պորտալը։

Facebook-ը ամենախոշոր սոցիալական ցանցերից է։ Հիմնադրվել է 2004 թվականին 19-ամյա ամերիկացի ուսանող Մարկ Ցուկերբերգի կողմից։ Կենտրոնատեղին Մենլո Պարկում է (Կալիֆոռնիա)։ Instagram-ը պատկանում է Facebook ընկերությանը, գնվել է 2012 թվականի ապրիլին։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: