09/17/2019

Ալեն Սիմոնյանը չներկայացրեց շուրջ 2 ժամ տևած ՔՊ վարչության նիստի մանրամասները

Ալեն Սիմոնյանը չներկայացրեց շուրջ 2 ժամ տևած ՔՊ վարչության նիստի մանրամասները

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շուրջ 2 ժամ ընթացած վարչության նիստից հետո ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը չպատասխանեց լրագրողների հարցերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստից հետո Սիմոնյանն իրեն ուղղված բոլոր հարցերին ի պատասխան նշեց, որ նիստը թողնելու է առանց մեկնաբանության:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը կայացավ քաղաքական ուժի գրասենյակում: Մինչ այդ նույն վայրում տեղի էր ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության աշխատանքային քննարկումը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: