11/19/2019

«Արավուսի ապագան վտանգված է»,- կարծում է 83-ամյա արավուսցին

«Արավուսի ապագան վտանգված է»,- կարծում է 83-ամյա արավուսցին

Նոր էր սկսվել ուսումնական տարին, բայց ահա մարզի բնակավայրերից արդեն ահազանգ կա, կոնկրետ՝ Գորիսի տարածաշրջանի Արավուս գյուղից: 83-ամյա Նորայր Ջհանգիրյանը խորապես մտահոգված է, որ գյուղի կրթօջախը փակման եզրին է, թեպետ դպրոցական շենքն ունի լավագույն հարմարություններ: Բնակավայրի երեխաներից 12-ը հաճախում է Տեղ գյուղի դպրոցը, 6-ը տարրական դասարաններում է սովորում, 24-ը նախադպրոցական տարիքի է: Այդ մասին հեռախոսով «Սյունյաց երկրին» հայտնեց Ն. Ջհանգիրյանը:

«Տեղ համայնքի ղեկավարին դիմում ենք ներկայացրել՝ 16 ծնողի ստորագրությամբ, նա էլ թե՝ դիմեք մարզպետարան, վերջիններս էլ դիմումը հղել են նախարարությանը: Գյուղն առանց դպրոցի, մշակույթի ինչի՞ է նման,- հարցնում է տարեց մարդն ու պատասխանում, նման գյուղն արդեն մեռած գյուղ է: Հույսներս «Սյունյաց երկիր» թերթն է, որ մեր մտահոգությունը տեղ հասցնի, քանզի պատկան մարմինները խնդրի լուծումը մեկը մյուսի վրա են գցում: Գյուղովի վեր կենանք գնա՞նք նախարարություն»:

Տեղեկացանք, որ այսօր գյուղում 42 ընտանիք է ապրում, բնակիչների թիվը 124 է:

Ինչպես փոխանցեցին մարզպետարանի կրթության մշակույթի եւ սպորտի վարչությունից, Արավուսի դպրոցը մարզի երկու տարրական դպրոցներից մեկն է, որտեղ այս ուսումնական տարում չորս աշակերտ է սովորում, վեցը դաստիարակություն է ստանում նախակրթարանում: Յուրաքնչյուր խնդրի լուծմանը տարբեր տեսանկյուններից պիտի մոտենալ. գիտակցում ենք տարեց մարդու մտահոգությունը, իրոք գյուղը դպրոցով է կանգուն, բայց որքանո՞վ է հիմնավորված, ասենք միջնակարգ դպրոց ունենալու ցանկությունը, երբ Արավուսը նման նվազ աշակերտական ռեսուրս ունի:

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: