10/22/2019

Բոլոր քրեակատարողական հիմնարկներն էլ պահման պայմանների խնդիր ունեն. վարչապետ

Բոլոր քրեակատարողական հիմնարկներն էլ պահման պայմանների խնդիր ունեն. վարչապետ

Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներն էլ պահման պայմանների խնդիր ունեն: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ՔԿՀ-ների մեծ մասը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին չի համապատասխանում: Այն ինչ օրենքով նախատեսված է քրեակատարողական հիմնարկների մասով՝ ՔԿՀ-ները չեն համապատասխանում, ուղղակի պարսպապատված տարածք է, որտեղ գետտոյական վիճակ է ավելի շատ, քան ՔԿՀ: Այս խնդիրը խորն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում հատկացրեց 176 մլն դրամ՝ ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգում իրականացնելու նպատակով:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: