10/21/2019

Հայաստան-Իտալիա՝ 1:1. առաջին խաղակես. Հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստով

Հայաստան-Իտալիա՝ 1:1. առաջին խաղակես. Հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստով

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման հերթական փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալել է Իտալիային: Առաջին կես՝ 1:1:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային 10 րոպեներին Հայաստանի ընտրանին կարծես տիրել էր նախաձեռնությանը: Եվ արագ գոլը երկար սպասեցնել չտվեց: Խաղի 11-րդ րոպեին Հայաստանի ընտրանուն առաջ մղեց թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Բաց թողած գոլից հետո Իտալիան ամբողջ թիմով նետվեց գրոհի և տիրեց խաղային իրավիճակին: Խաղի 25-րդ րոպեին կրքերը բորբոքվեցին և Իտալիայի  հավաքականի կազմում դեղին քարտ ստացավ Վերատին, իսկ Հայաստանից՝ Ղազարյանը և Կարապետյանը:

Հանդիպմանը 27-րդ րոպեին Իտալիայի ընտրանին վերականգնեց հաշվի հավասարությունը: Աչքի ընկավ Անդրեա Բելոտին: Իսկ խաղակեսի վերջում Հայաստանի ընտրանին մնաց 10 ֆուտբոլիստով՝ երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Ալեքսանդր Կարապետյանը:

Թիմերն ընդմիջման գնացին հավասար հաշվով՝ 1:1:

Հանդիպմանը մարզադաշտից հետևում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

Մրցաշարային աղյուսակում այս խաղից առաջ առաջատար Իտալիան է, որն ունի 12 միավոր: Երկրորդ տեղում Ֆինլանդիան է 9 միավորով, իսկ Հայաստանի ընտրանին 6 միավորով 3-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: