10/22/2019

Վարչապետն ու «Սասնա Ծռերը» հանդիպել են. հայտնի է` ինչի մասին են խոսել

Վարչապետն ու «Սասնա Ծռերը» հանդիպել են. հայտնի է` ինչի մասին են խոսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպել է «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրության հարցեր»,–ասաց նա։

Հանդիպումից հետո Սեֆիլյանը Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ մտահոգություններ ունեին երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, ինչի շուրջ էլ խոսել են վարչապետի հետ։

«Տեսնում ենք, որ նախկին ուժերը ռևանշի են պատրաստվում, մենք դա թույլ չենք տա։ Նաև հին ռեժիմից ժառանգած կնճռոտ հարցերի մասին ենք խոսել: Կարծում եմ՝ կշարունակենք խոսել»,–ասել է նա։

Նշենք, որ Փաշինյանի հանդիպումը Սեֆիլյանի հետ եղել է Հայաստան–Իտալիա խաղի մեկնարկից առաջ։ Հանդիպումից հետո Փաշինյանը գնացել է «Հանրապետական» մարզադաշտ` ֆուտբոլային հանդիպումը դիտելու։

armeniasputnik.am

 

 



ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: