12/06/2019

Կրեմլը որոշում ունի օր առաջ ձերբազատվել Փաշինյանից․ Ժիրայր Սեֆիլյան

Կրեմլը որոշում ունի օր առաջ ձերբազատվել Փաշինյանից․ Ժիրայր Սեֆիլյան

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնի ստանձնումը ռուսական կողմի սրտով չէր, որի պատճառով էլ ռուսական կողմը փորձում է օր առաջ ձերբազատվել Փաշինյանից:

«Նախօրոք ծրագրված էր այսպես՝ Սերժին պետք է հեռացնեին՝ փոխարենը բերելով Կարեն Կարապետյանին: Սակայն դա նրանց մոտ չստացվեց: Այդ օրվանից սկսած, իմ համոզմամբ, Կրեմլն ունի որոշում՝ օր առաջ Նիկոլից ձերբազատվել՝ ընթացքում սիրաշահելով, կապեր հաստատելով նրա հետ: Սակայն այս բոլոր փորձերը անիմաստ են, որովհետև ռուսական կողմը դարեր շարունակ սովոր է եղել այս տարածքում կառավարել իր նշանակած մարդկանց միջոցով, սակայն Նիկոլ Փաշինյանը իրենց մարդ չէ, նրանց ընտանիքից չէ»,-ասաց Սեֆիլյանը:

Նա նշեց. «Այս ընթացքում ռուսական կողմը պարբերաբար արեց տարբեր գործողություններ՝ Լարսի փակում, հոսանքի անջատում և այլն: Սա երկիրը սոցիալապես ձախողման տանելու փորձեր են: Հասել ենք այն կետին, որ հիմա 5-րդ շարասյունը (Քոչարյանի ռեսուրսը, Արցախում մերժված դեմքեր և այլն) աշխատանք է տանում: Եթե այսօր քոչարյանական կողմը կարողանում է դուրս հանել մի քանի հարյուր մարդ, ապա վաղը կարող է մի քանի հազար երիտասարդ դուրս գալ փողոց՝ առանց հատուկ վարձատրության»,-ասաց Սեֆիլյանը:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: