09/17/2019

Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել

Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել նորաստեղծ «Հայ գործարարների ասոցիացիայի» մասին.

«Ռուսաստանը եղել է և շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկերներից մեկը: Փոքր և միջին բիզնեսի ոլորտի զարգացումը շատ կարևոր նշանակություն ունի ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար: «Հայ գործարարների ասոցացիայի» նպատակը դառնալու է երկու երկրների արդյունաբերողների միջև փոխգործակցության ամրապնդումը:

«Տաշիր» ընկերությունների խումբն արդեն վաղուց է աջակցում Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխշահավետ հարաբերություններին:

Այս ասոցիացիայի ստեղծումը կօգնի համախմբել գործընկերների ջանքերը` նպատակ ունենալով ավելի ամրապնդել առևտրային փոխգործակցությունը և կդառնա ևս մեկ քայլ դեպի ավելի նեղ համագործակցությունը երկու երկրների գործնական շրջանակների համար»:
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: