11/18/2019

ԱԽ քարտուղարը հանդիպել է Արցախի պաշտպանության նախարարի հետ. քննարկել են անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ

ԱԽ քարտուղարը հանդիպել է Արցախի պաշտպանության նախարարի հետ. քննարկել են անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր հանդիպել է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի հետ: Գրիգորյանը, մասնավորապես, գրել է. 

«Այսօր հանդիպել եմ Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի հետ։

Հանդիպմանը ներկայացվել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քննարկել ենք անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձանք զինված ուժերի ենթակառուցվածքների զարգացման ընթացիկ ծրագրերին, զինծառայողների սոցիալ-կենցաղային վիճակի շարունակական բարելավման աշխատանքներին, դիրքերի ջրապահովման աշխատանքների կատարողականին, ինչպես նաև Արցախի ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործողություններին»։

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: