09/17/2019

ՃՏՊ Կապան քաղաքից դեպի Ճակատեն գյուղ տանող ավտոճանապարհին

ՃՏՊ Կապան քաղաքից դեպի Ճակատեն գյուղ տանող ավտոճանապարհին

Սեպտեմբերի 7-ին, ժամը 16:31-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի Ճակատեն գյուղ տանող ավտոճանապարհի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Ա., ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ սահել դեպի ձորը: 

Փրկարարները վարորդին և ուղևորին (Մասիս Մ., ծնված 1976 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածները հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: