10/22/2019

Սյունիքի մարզում հրդեհների օջախները կազմել են 684.9հա խոտածածկ ու անտառապատ տարածքներ

Սյունիքի մարզում հրդեհների օջախները կազմել են 684.9հա խոտածածկ ու անտառապատ տարածքներ

Շրջակա միջավայրի նախարարության «Անտառային մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Սենտինել-2» արբանյակից ստացված պատկերների վերծանման հիման վրա իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2019թ․ օգոստոսին Սյունիքի և Արագածոտնի մարզերի բուսածածկ տարածքներում բռնկված համեմատաբար խոշոր հդեհներն ընդգրկել են մոտ 2199.9 հա։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սյունիքի մարզում հրդեհների օջախները կազմել են 684.9հա խոտածածկ ու անտառապատ տարածքներ, որից 44 հա-ն «Արևիք» ազգային պարկում, իսկ 268-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Արագածոտնի մարզի Արայի լեռան լանջի հրդեհը ընդգրկել էր 1515 հա խոտածածկ տարածք։ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: