09/18/2019

Հինգից երեքը՝ Սյունիքից

Հինգից երեքը՝ Սյունիքից

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է ուսումնական այց Գերմանիա՝ «Քաղաքացիների մասնակցությունը համայնքային բյուջետավարման գործընթացներում» Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների  ռեգիոնալ հիմնադրամից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:

Ուսումնական այցին մասնակցել են Հայաստանի  5 համայնքների՝ Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Դիլիջանի և Նոյեմբերյանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, որոնք  ուսումնասիրել են  «Քաղաքացիների մասնակցությունը բյուջետավարման համայնքային գործընթացներում» գերմանական փորձը: Այցի շրջանակներում Հայաստանի պատվիրակության անդամները եղել են Գերմանիայի տարբեր քաղաքների քաղաքապետարաններում, այցելել են նաև Լեհաստան՝ ուսումնասիրելու հանրային մասնակցությունը խթանող մոդելներ: 

Ծրագրի նպատակն է ապահովել համայնքների վարչակազմերին որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիական մասնակցության ակտիվ մեթոդների հետագա կիրառման համար անհրաժեշտ գիտելիքներով և փորձով՝ առկա իրավական դաշտի լիարժեք օգտագործմամբ, ինչպես նաև հետագայում քաղաքացիական մասնակցության բաղադրիչների կիրառման ուժեղացումը։ Ծրագրին մասնակցել են նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ Վրաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները։ Ուսումնական այցի  ընթացքում անդրադարձ է կատարվել մասնակցային գործընթացներում Գերմանիայի և Արևելյան գործընկերության երկրների առկա արդյունքներին, փորձին և տարածաշրջանային փոխանակումներին։

aravot.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: