11/19/2019

ԼՀԿ-ն շեղվել է իր ծրագրից, խոստումներից, որ տվել է 2018 թ․ դեկտեմբերի ընտրություններին ․ Արման Բաբաջանյան

ԼՀԿ-ն շեղվել է իր ծրագրից, խոստումներից, որ տվել է 2018 թ․ դեկտեմբերի ընտրություններին ․ Արման Բաբաջանյան

Չեմ բացառում, որ սկսեն գործընթացներ, որտեղ ես ինձ տեսնեմ արտախորհրդարանական զարգացումներում, որը սպասարկելու է մեր երկրում վերափոխումներին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած Արման Բաբաջանյանը։

Նա, խոսելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարության մասին, թե ձայն են տվել կուսակցության ծրագրին, լավ կլիներ Բաբաջանյանը մանդատը վայր դներ, ասաց․ «Ինձ մանդատը տվել է ոչ թե խմբակցությունը, ոչ թե կուսակցությունը, այլ՝ ՀՀ քաղաքացին։ Կարծում եմ՝ Էդմոն Մարուքյանը պետք է վերափոխի ամբողջույամբ ծրագրային այն դրույթները, որոնք դրված են եղել նախընտրական արշավի հիմքում, որոնք փոփոխությունների են ենթարկվել, որոնց հետ ունեցել եմ անհամաձայնություն, կարծում եմ՝ այս կերպ ավելի առաջ կգնա»։

Արման Բաբաջանյանը շեշտեց, որ ինքը մայիսից չի մասնակցում խմբակցության նիստերին։ Ըստ նրա՝ խմբակցության անդամների համար իր անկախ պատգամավոր դառնալու որոշումը անակնկալ չի եղել։

Հարցին՝ շարունակելո՞ւ է լինել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Բաբաջանյանը նկատեց, որ հանձնաժողովի անդամ չես կարող լինել, քանի որ խմբակցությունը պետք է ներկայացնի։

«Եթե նախատեսված է ԱԺ կանոնակարգ օրենքով ԱԺ անկախ պատգամավորի ինստիտուտ, ապա թող բարի լինեն ապահովել  հանձնաժողովները, քանի որ պատգամավորը չի էլ կարող չլինել որևէ հանձնաժողովի անդամ։ Գիտեմ, որ Էդմոն Մարուքյանն է զբաղեցնելու ԼՀԿ-ի տեղն արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, բայց դա չի կանգնեցնելու ինձ, վաղը ես ԱԺ նախագահի  հետ կքննարկեմ այս հարցը»,- շարունակեց նա։

Արման Բաբաջանյանը շեշտեց, որ ԼՀԿ-ն շեղվել է իր ծրագրից, խոստումներից, որ տվել է  2018 թ․-ի դեկտեմբերի ընտրություններին։

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: