10/23/2019

Անձրևային եղանակը կպահպանվի, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով

Անձրևային եղանակը կպահպանվի, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով

Սեպտեմբերի 11-12-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, 13-ին, 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ, սեպտեմբերի 14-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 11-12-ը, 15-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում, սեպտեմբերի 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 10-ը Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Մ-17 Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: