09/19/2019

ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրինագիծը

Գործընկերն այն պետությունն է, որը շահագրգռված է խորացնել հարաբերությունները ՀԱՊԿ-ի ու անդամ պետությունների հետ։

Ազգային ժողովն այսօր ընդունեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին օրինագիծը։

Նախագիծն ընդունվեց միաձայն։ Ըստ այդ նախագծի` ՀԱՊԿ–ը ոչ միայն դիտորդի կարգավիճակ է ունենում, այլ ավելի բարձր` գործընկերոջ։

Նշենք, որ երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտնել էր, որ դիտորդի և գործընկերոջ դեպքում կա տարբերություն:

«Գործընկերն այն պետությունն է, որը շահագրգռված է խորացնել իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի ու անդամ պետությունների հետ, որը կիսում է ՀԱՊԿ-ի գաղափարախոսությունն ու մոտեցումները»,- ասել էր նա։

Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հիմնադրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից Տաշքենդում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրմամբ: Հաջորդ տարի պայմանագրին են միացել Ադրբեջանը, Վրաստանը և Բելառուսը:



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: