10/22/2019

ԱԱ–2019. Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի եզրափակիչ գոտեմարտին

ԱԱ–2019. Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի եզրափակիչ գոտեմարտին

Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի եզրափակիչ գոտեմարտին։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակիցին Նուրսուլթանում հայտնեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը։

Արթուր Ալեքսանյանը եւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմը որոշել են հրաժարվել 97 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտից՝ Արթուր Ալեքսանյանի վնասվածքի պատճառով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Արթուր Ալեքսանյանը 5 գոտեմարտ անցկացրեց եւ վերջին կիսաեզրափակիչ գոտեմարտից հետո կողոսկրի վնասվածք ստացավ։ Վնասվածքն ավելի արտահայտիչ էր կիաեզրափակիչում հաղթելուց հետո գորգից իջնելիս։ Օլիմպիական չեմպիոնը դժվարությամբ էր շնչում, ուժեղ ցավ էր զգում ձախ կողային հատվածում։

Սեպտեմբերի 16-ին ամբողջ օր հավաքականի մարզչական շտաբը հստակ պատասխան չէր տալիս՝ դուրս կգա Արթուր Ալեքսանյանը մրցագորգ, թե ոչ։ Եզրափակիչ գոտեմարտի մեկնարկից վայրկյաններ առաջ մարզիչները հայտարարեցին, որ Արթուրը դուրս չի մրցագորգ, քանի որ ցավերը չեն հանգստացել եւ կխանգարեն գոտեմարտի ընթացքում։

Հիշեցնենք, որ երզափակիչում Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու էր ռուսաստանցի Մուսա Եվլոեւի հետ։ Արթուր Ալեքսանյանը արծաթե մեդալ կստանա։ Իսկ այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչմանը կարժանանա Մուսա Եվլոեւը։ Արթուր Ալեքսանյանը կմասնակցի պարգեւատրման արարողությանը։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

sport.news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: