10/21/2019

Ես մտահոգություն ունեմ իմ զինակցի վիճակի հետ կապված. Դավիթ Տոնոյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Ես մտահոգություն ունեմ իմ զինակցի վիճակի հետ կապված. Դավիթ Տոնոյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ներկայիս վիճակը շատ մտահոգիչ է ինձ համար և բոլոր երկրապահների համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24–ին լարգրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն ուժի մեջ թողնելու դատարանի այսօրվա որոշմանը։

«Ես մտահոգություն ունեմ իմ զինակցի վիճակի հետ կապված։  Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ  է անձամբ ինձ համար և բոլոր երկրապահների համար»,–ասաց պաշտպանության նախարարը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը այսօր հերթական անգամ որոշում կայացրեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։ Նրա նկատմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է առողջապահության փոխնախարարի կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովին։

Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: