10/21/2019

Ես շատ ուժեղ մանդատ եմ ստացել Հայաստանի ժողովրդից, որ երկրից արմատախիլ արվեն կոռուպցիան ու մենաշնորհները. Փաշինյանը՝ Նյու Յորքում (Տեսանյութ)

Ես շատ ուժեղ մանդատ եմ ստացել Հայաստանի ժողովրդից, որ երկրից արմատախիլ արվեն կոռուպցիան ու մենաշնորհները. Փաշինյանը՝ Նյու Յորքում (Տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու պատասխանել նրանց հարցերին։

Նա խոսել է ապրիլյան հեղափոխության ու դրա արդյունքների մասին, նշել, որ դրանից հետո էլ դեռ կան արատավոր երևույթներ։

«Ես չեմ պատկերացնում կոմպրոմիս արատավոր երևույթների հետ, որովհետև եթե ես հանկարծ մտնեմ կոմպրոմիսի մեջ այդպիսի երևույթների հետ, դա կնշանակի, որ հեղափոխությունը անիմաստ է եղել։ Մեր առաքելությունը ոչ թե ինչ-որ կարգավիճակի հասնելն է ու այդ կարգավիճակը վայելելը, այլ մեր խնդիրը խորքային փոփոխություններ բերելն է։ Ես շատ ուժեղ մանդատ եմ ստացել ՀՀ ժողովրդից, որ Հայաստանից արմատախիլ արվեն կոռուպցիան, մենաշնորհները», - հայտարարել է Փաշինյանն՝ ընդգծելով, որ հիմա ավելի վճռական է, քան մեկ տարի առաջ։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

aysor.am

 
 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: