10/21/2019

Մեղրին կգազիֆիկացվի

 Մեղրին  կգազիֆիկացվի

Մեղրի խոշորացված համայնքում մեկնարկել են գազիֆիկացման աշխատանքները:

Ի տարբերություն Հայաստանի գրեթե բոլոր համայքների՝ Մեղրին անգամ խորհրդային տարիներին գազ չի ունեցել:

Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի ընթացքում Մեղրիի բնակիչները  խնդրել էին պատգամավորներին հարցին լուծում գտնել:

Դրանից մի քանի օր անց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հարցն ուղղել է վարչապետին:

Գազիֆիկացման աշխատանքները, վարչապետի հանձնարարությամբ, մեկնարկել են հենց հաջորդ օրը:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: