10/21/2019

Ահազանգ. Գյումրու թիվ 15 դպրոցում տարհանել են երեխաներին և անձնակազմին. լուսանկարներ

Ահազանգ. Գյումրու թիվ 15 դպրոցում տարհանել են երեխաներին և անձնակազմին. լուսանկարներ

Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ դպրոցում ռումբ է տեղադրված։ Այս պահին տեղում աշխատում են մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ։ Տեղում են նաև շտապօգնության աշխատակիցները։

Քիչ առաջ ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչությունն ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շիրակի մարզային փրկարար վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը։

Сотрудники правоохранительных органов у здания школы No 15 (9 октября 2019). Гюмри
© SPUTNIK / STRINGER
Գյումրիի թիվ 15 դպրոցում տարհանել են երեխաներին և անձնակազմին

«Ահազանգն ստացել ենք ժամը 10։40-ին` ոստիկանության Մուշի բաժնից: Մինչև փրկարար ծառայության տեղ հասնելը տարհանումն արդեն  կատարվել էր։ Այս պահին շարունակվում են որոնողական աշխատանքները»,- նշեց Գյոզալյանը։

Դպրոցի տնօրեն Սեդա Համբարձումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց որ իրենք դեպքի մասին իմացել են ոստիկանությունից։

Сотрудники правоохранительных органов у здания школы No 15 (9 октября 2019). Гюмри
© SPUTNIK / ARMENUHI MKHOYAN
Գյումրիի թիվ 15 դպրոցում տարհանել են երեխաներին և անձնակազմին

«3-րդ դասաժամն էր, եկան ոստիկանության աշխատակիցները և ասացին, որ ահազանգ կա և պետք է տարհանում իրականացվի։ Անմիջապես կազմակերպել ենք տարհանումը»,- ասաց Համբարձումյանը։

Հարցին` թե տարհանման ընթացքում իրարանցում կամ հրմշտոց չի եղել, տնօրենը պատասխանեց, որ իրենք աղետների ռիսկերի նվազեցման նպատակով  պարբերաբար ուսումնական դասընթացներ են իրականացնում, որի ժամանակ աշակերտներին տարհանում են, այդ իսկ պատճառով աշակերտները մտածել են, որ հերթական ուսումնական տարհանումն է և դրան շատ հանգիստ են վերաբերել։

Сотрудники правоохранительных органов у здания школы No 15 (9 октября 2019). Гюмри
© SPUTNIK / ARMENUHI MKHOYAN
Գյումրիի թիվ 15 դպրոցում տարհանել են երեխաներին և անձնակազմին

Նշենք, որ տեղում են և իրավապահները, և փրկարարական վարչության և շտապօգնության աշխատակիցները։

Ըստ որոշ լուրերի` այս պահին Գյումրի են մեկնում նաև մասնագետներ Երևանից։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: