10/21/2019

1998 թվականից սկսած տուժած զինծառայողների ընտանիքները փոխատուցում կստանան

1998 թվականից սկսած տուժած զինծառայողների ընտանիքները փոխատուցում կստանան

Կառավարության որոշմամբ կավելանան հաշմանդամության զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի ծախսերը:

Այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեցին, որ  1998 թվականից սկսած տուժած զինծառայողների ընտանիքները փոխհատուցում կստանան:

«Եթե զոհված սպայի ընտանիքը արդեն իսկ պետությունից արդեն իսկ ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից ամսվա մեջ նաև կստանա 240 հազար դրամ՝ ապահովելով հատուցման նույն չափը, որը տրվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար»,-ասաց Դավիթ Տոնոյանը, մանրամասնելով, որ կախված կոչումից, ընտանիքի անդամներից գումարի չափը կարող է փոփոխվել :

Այս մասին երեկ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել էր․

«Զինծառայողների ապահովագրության (1000 դրամների) հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից կսկսի աջակցություն ցուցաբերել նաեւ 1998 թվականի հունվարի 1-ին ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Այդ մասին որոշումը կայացվել է այսօր:

Այսպիսով՝ մեկուկես տարվա ընթացքում այս գործառույթի իրականացման մասով մենք ետ գնացինք 19 տարի: Հիշեցնեք, որ նախորդ տարվա դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ին ներառյալ եւ դրանից հետո տեղի ունեցած դեպքերը:

Որոշման մանրամասները կհայտարարվի լրացուցիչ, բայց կարող եմ ասել, որ որոշումն ունի նույն պարամետրերը ինչ շահառուների շրջանակը հետահայաց ընդլայնելու նախորդ որոշումները»:

Հիշեցնենք՝ 2016-ին ընդունված օրենքով աշխատավարձերից գանձվող 1000 դրամ դրոշմանիշային վճարներից ձևավորվում է հիմնադրամ, որի գործունեության մեկնարկին աջակցությունը տարածվում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո տեղի ունեցած դեպքերի վրա:

 

forrights.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: