10/21/2019

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ցանկանում է 6 ջրաղբյուրներից նոր ջրօգտագործման թույլտվություն ստանալ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ցանկանում է 6 ջրաղբյուրներից նոր ջրօգտագործման թույլտվություն ստանալ

ԷկոԼուր

Հայաստանի ամենամեծ՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ցանկանում է 6 ջրաղբյուրներից նոր ջրօգտագործման թույլտվություն ստանալ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում մշակվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով՝ Ողջի գետից՝ 1300.0լ/վ, Սակքար գետից՝ 170.0լ/վ, Փուխրուտ գետից՝ 50.0լ/վ, Ձագեձոր գետից՝ 80.0լ/վ, Գեղի գետից՝ 380.0լ/վ և Գեղի գետի ջրամբարից՝ 370.0լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը:

«Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2019 թ-ի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ», - նշված է շրջակա միջավայրի նախարարության տարածած ծանուցման մեջ:

ecolur.org

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: