10/21/2019

Մոտ 2 ժամ առաջվա դրությամբ Սիրիայում ազգությամբ հայ որեւիցե զոհի մասին տեղեկություն չկա. ՊՆ փոխնախարար

Մոտ 2 ժամ առաջվա դրությամբ Սիրիայում ազգությամբ հայ որեւիցե զոհի մասին տեղեկություն չկա. ՊՆ փոխնախարար

Մենք կապի մեջ ենք Սիրիայում ՀՀ ԶՈՒ մարդասիրական առաքելության հետ, որեւիցե խնդիր չկա: Պարբերականորեն զեկուցվում է վիճակը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք վտանգավոր է այդ անձնակազմի համար՝ Սիրիայում ստեղծված վիճակը:

Հիշեցնենք, որ երեկվանից Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում, որտեղ առկա է նաեւ հայ բնակչություն: 

«Մենք պատրաստ ենք հայ բնակչությանը ցուցաբերելու այն օժանդակությունը, որի համար գտնվում են այնտեղ: Այն քաղաքներում, որտեղ ռմբակոծություն է եղել եւ զոհեր են գրանցվել նրանց մեջ մոտ 2 ժամ առաջվա դրությամբ փառք Աստծո ազգությամբ հայ որեւիցե զոհի մասին տեղեկություն չկա: Հուսով ենք այդպես էլ կշարունակվի: Առաքելությունը բնականոն ընթացքով շարունակում է իր գործունեությունը, պլանային աշխատանքներ են կատարում: Ե՛ւ բուժօգնություն, ե՛ւ ականազերծման աշխատանքները իրականացնում են իրենց համար նախատեսված գործառույթային պլանները»,- ասաց Բալայանը:

Հարցին՝ ՀՀ առաքելությունը մո՞տ է այն քաղաքներին, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, Բալայանը պատասխանեց. «Ոչ, բավական հեռու է»:

Անդրադառնալով հարցին`եթե ամեն դեպքում իրավիճակը Սիրայում ավելի սրվի, արդյո՞ք հայկական կողմը հետ է կանչելու ուղարկված առաքելությունը, Բալայանը պատասխանեց. «Առաքելությունն այնտեղ է գտնվում օրենսդրության շրջանակներում եւ եթե այնպիսի վիճակ ստեղծվի, որ առաքելության անվտանգությանը կարող է սպառնալիք լինել, այդ պարագայում կառավարությունը կքննարկի ու իր որոշումը կհրապարակի»:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: