11/22/2019

ՏԱԹԵՎՈՒՄ ՆՇՎԵՑ ԿՈՄԻՏԱՍԻ 150-ԱՄՅԱԿԸ

ՏԱԹԵՎՈՒՄ ՆՇՎԵՑ ԿՈՄԻՏԱՍԻ 150-ԱՄՅԱԿԸ

Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Տաթեւի վանական համալիրում մասնակցեց Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներին, որը «Ավրորա» ֆորումի եւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը։

Տաթեւ էին ժամանել «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Վարդան Գրիգորյանն ու Ռուբեն Վարդանյանը, ֆորումի հյուրերը։

Տաթեւում կազմակերպված տարբեր միջոցառումները նպատակ ունեին ներկայացնել Հայկական ազգային երաժշտական դպրոցի պատմությունը եւ Կոմիտասի կյանքն ու գործը:

Վանական համալիրի տարբեր հատվածներում տեղի ունեցան «Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով լուսանկարների ցուցադրությունը, որի ընթացքում հնչում էին Վարդապետի ստեղծագործությունները Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ, ծագումով սյունեցի գեղանկարիչների եւ քանդակագործների աշխատանքների ցուցահանդես, վանքի պատմական ցուցանմուշների ցուցադրություն, «Հովեր» երգչախմբի կատարմամբ հնչեցին հատվածներ Կոմիտասի «Պատարագից»։

Տեղի ունեցավ նաեւ «Շնորհակա՛լ եմ, աշխա՛րհ» ֆլեշմոբը:

На изображении может находиться: 5 человек, люди стоят

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: